Կանգառներում պետք է էկրաններ դնենք, որ մարդիկ իմանան՝ ավտոբուսը որտեղ է․ Ավինյան
«Կանգառներում էկրաններ պետք է դնենք, որ մարդիկ իմանան ավտոբուսը որտեղ է, քանի րոպեից կհասնի»։ Այս մասով այսօր՝ հունիսի 26-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հանձնարարական տվեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մեզ պետք է արդեն մտածել, որ կանգառներում համապատասխան էկրաններ լինեն, որպեսզի մարդիկ իմանան՝ ավտոբուսը որտեղ է և քանի րոպեից կանգառում կլինի»,- ասել է Ավինյանը։
Հիշեցնենք՝ փոխքաղաքապետ Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկատվությունը հասանելի է Yandex-ի էլեկտրոնային քարտեզում։ Նա գրել էր, որ այժմ կարող ենք օգտագործելով Yandex քարտեզները՝ տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիները և կանգառները, պլանավորել երթևեկությունը՝ նշելով սկզբնակետը և վերջնակետը, կամ ընտրելով դրանք քարտեզի վրա, տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը, հասկանալ՝ ինչպե՞ս հասնել մոտակա կանգառ, ո՞ր համարի տրանսպորտը նստել և ինչքա՞ն կտևի երթևեկությունը։
Նմանատիպ հոդվածներ
Եվրապատգամավոր Սպելերբերգը և Գերմանիայի դեսպանության պաշտոնյան մասնակցել են Երասխում ԵՄ պարեկությանը
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատ...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...