Երբ ՀՀ-ի և Արցախի շուրջ իրավիճակը ծայրահեղ բարդանում է, ԱԺ-ն անցնում է «սկանդալային կրկես»-ի ռեժիմի
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Ամեն անգամ, երբ Հայաստանի ու Արցախի շուրջ իրավիճակը ծայրահեղ բարդանում է, երբ մեր էքզիստենցիալ խնդիրները սրվում են, ՀՀ ԱԺ–ն անցնում է «սկանդալային կրկես» արտահերթ թողարկման ռեժիմի:
Նպատակը՝ զբաղեցնել մարդկանց, որևէ կերպ թույլ չտալ իրավիճակի մասին համարժեք՝ լուծումներին միտված քննարկում, հանրային տեղեկատվական տիրույթը լցնել անհեթեթություններով ու այսպես թաքնվել փոխադարձ վիրավորանքների հետևում: Շատ ցավալի է, ես կասեի ողբերգական, որ մեր պատմության այս ճակատարգական փուլում մենք ունենք նման հակապետական իշխանություն ու նրանց հետ պասերով աշխատող ընդդիմություն: Որքան գնում, համոզվում ես, որ նրանց շոու ծրագրերի սցենարը համատեղ ջանքերով են մշակվում:
Այս մարդիկ չգիտեն ինչ է պետությունը, արժանապատվությունը, տարրական հարգանքը պետական ինստիտուտների ու սեփական քաղաքացիների հանդեպ ու նրանք կոչված են ներկայացնել այս պետությունը»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում իշխանական և ընդդիմադիր պատգամավորները սկսեցին վիճել ու վիրավորել մեկը մյուսին։
Ռուբեն Ռուբինյանը հորդորեց՝ դադարեցնել վեճը, սակայն, լարվածությունը սրվեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթի ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է․ ԵԽԽՎ նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություն...
«Դա արդյունավետ է բանակցությունների նախաշեմին». ՀՀ ԱԳՆ խոսնակը գրառում է կատարել
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը թվիթերյան իր միկրոբլոգում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մ...
Հայտնի է՝ Արարատ Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպման ժամը
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ արդեն հայտնի է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկ...
Բանակի կողմից առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից. Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել և ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել․ որևէ հիմնավորում նրա...