ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մոսկվայի պլանի համաձայն՝ Մեդվեդչուկը պետք է դառնար Ուկրաինայի նախագահ». Պրիգոժին
Պրիգոժինի խոսքերով, պատերազմն անհրաժեշտ էր օլիգարխներին՝ «կլանին, որն այժմ իրականում վերահսկում է Ռուսաստանը»: Այս մարդիկ, ըստ նրա, իրենցից բացի ոչ մեկի մասին չեն մտածում։ «Վագների» հիմնադրի խոսքով՝ օլիգարխները ցանկանում էին Ուկրաինայի նախագահ դարձնել Վիկտոր Մեդվեդչուկին, ով դրա համար հատուկ վերադարձել էր Կիև։ Ռուսական զորքերի կողմից գրաված տարածքներում ակտիվները բաժանվում են, ասել է Պրիգոժինը։ «Մեր սուրբ պատերազմը ռուս ժողովրդին վիրավորողների հետ վերածվել է ռեկետի, վերածվել է առնետապահության»,- հավելել է նա։
Խոսելով առաջնագծում տիրող իրավիճակի մասին՝ Պրիգոժինն ընդգծել է, որ ՊՆ ղեկավարության կողմից շարունակվում են «ամենախորը խաբեությունները», և ճշմարտությունը կբացահայտվի միայն այն պահին, երբ «այս տականքների մի խումբը հասկանա, որ նրանք վիթխարի տարածք են վատնել, կհավաքվեն ու կասեն, որ վերախմբավորվել են ավելի շահեկան դիրքերում», ինչպես, ըստ Պրիգոժինի, դա արդեն եղել է Խերսոնում և Լիմանում, որտեղից հեռացել են ռուսական զորքերը։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ ռուս զինվորները շարունակում են մահանալ և ծանր վիրավորվել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Այսօր ժամը 17:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Ռոստովում մարդիկ փախչում պայթյունի վայրից
ՌԴ-ի Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբում պայթյուն է որոտացել, կրակոցներ են լսվել, հայտնում է RT-ն։&...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վորոնեժի մարզում ԱՆ-24 ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր
Վորոնեժի մարզում ԱՆ-24 ինքնաթիռ է կործանվել: Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 3 մարդ: Հայտնում են տեղի լրատվականներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վագներ»-ի մարտիկները սկսել են ականապատել Ռոստովի փողոցները հակատանկային ականներով
«Վագները» սկսել է ականապատել Ռոստովի փողոցները հակատանկային ականներով։ Հայտնում են տեղի լրատվամիջոցներր։ Կադրերում...