Սուզանավի ամենաերիտասարդ տղան չի ցանկացել մեկնել ռիսկային ուղևորությանը

Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկ»-ի խորտակման վայրը մեկնած ու ճանապարհին պայթած «Տիտան» բատիսկաֆի հինգ ուղևորներից մեկը՝ ազգությամբ պակիստանցի ուսանող Սուլեյմանը, իրականում չէր ցանկանում մեկնել ռիսկային ուղևորությանը: Այս մասին գրում է Daily Mail-ը։ 

 

Նշվում է, որ տղան «սարսափած» էր դրանից և անձնակազմին միացել էր միայն հայրիկին հաճոյանալու համար: Այս մասին կայքին պատմել է զոհված տղայի հորաքույրը: Ազմե Դաուդը պատմել է, որ իր եղբորորդին մեկնելուց առաջ հայտնել էր հարազատներից մեկին, որ ինքն «այնքան էլ պատրաստ չէ դրան, բայց իրեն պարտավորված է զգում հաճոյանալ հորը», որը շատ էր ցանկանում արշավել դեպի նավի խորտակման վայրը:

Պարբերականը մանրամասնում է, որ պակիստանցի գործարար Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդին, հինգ զոհերից երկուսն էին: 

 

Նշենք նաև, որ մյուս զոհերն էին OceanGate ընկերության գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշը, Ֆրանսիայի ռազմածովային ուժերի վետերան Փոլ-Անրի Նարգոլեն և բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը: Նրանք անհետ կորել էին այն բանից հետո, երբ «Տիտան»-ը սուզվելուց հետո կորցրել էր կապն օպերատոր նավի հետ:


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել ենք, որ խորտակված սուզանավի ուղևորները մահացել են առանց ցավ զգալու։



 

Քաղաքականություն