Ռուսաստանը կպատասխանի ռուս լրագրողների դեմ ԵՄ պատժամիջոցներին․ Զախարովա
Ռուսաստանը կպատասխանի ռուս լրագրողների դեմ ԵՄ պատժամիջոցներին։ Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ ԵՄ երկրների լրագրողներն ու պաշտոնյաները կենթարկվեն պատասխան սահմանափակումների։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուժի մեջ է մտել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը։ Պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսական 33 ընկերություններ, ինչպես նաև 71 ռուսաստանցի։
Բացի դա, ԵՄ-ն Հայաստանից, Իրանից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանից, Սիրիայից և Ուզբեկստանից 87 ընկերություն և կազմակերպություն է ներառել այն իրավաբանական անձանց ցանկում, որոնք ենթակա են ռազմական տեխնիկայի և երկակի նշանակության սարքավորումների մատակարարման սահմանափակումների։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...