Ռուբեն Վարդանյանի մի շարք ծրագրեր իրականություն չեն դարձել իշխանությունների պատճառով․ Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ռուբեն Վարդանյանի բազմաթիվ ծրագրերը Հայաստանում բոլորին է հայտնի, բայց կան նաև մի շարք ծրագրեր, որոնք մինչև այժմ չեն դարձել իրականություն ոչ կոմպետենտ իշխանությունների պատճառով։
Մոտ 10 տարի է Ռուբեն Վարդանյանի կողմից տարբեր ժամանակների տարբեր իշխանություններին է ներկայացվել Երևանի համար կարևորագույն մի ծրագիր, որը ամբողջովին կփոխեր քաղաքի զարգացումը։
Նախագիծը ներառում է՝
Կասկադի վերին հատվածի վերակառուցում՝ ժամանակակից լուծումներով ու հնարավորություններով։
Կասկադի թանգարային հատվածի ընդլայնում։
Կասկադի վերին հատվածի մոտ Հին քաղաքի թաղամասի ստեղծում։
Կասկասով դեպի վերև ֆունիկլյորի կառուցում, այնուհետ ճոպանուղի՝ դեպի Հաղթանակի զբոսայգի, այնտեղից էլ Նորքով Էրեբունի թանգարան։
Էրեբունի թանգարանի վերածունդ՝ որով նախ մեր հնագույն պատմությունը ավելի հասանելի կդառնա լայն հասարակությանը, բացի այդ ևս մեկ զբոսաշրջային այցեքարտ կավելանա։
Հաղթանակի զբոսայգու վերակառուցում՝ միջազգային չափորոշիչների կիրառմամբ, հագեցվածությամբ և հին զբոսայգու դիմագծի պահպանմամբ։
Առաջիկայում կներկայացնենք նախագծի մանրամասները, որը էապես փոխելու է Երևանի դիմագիծը ինչպես երևանցիների, այնպես էլ հյուրերի համար»։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...