Քննարկվել են պարենային խնդիրները․ Արայիկ Հարությունյանը տվել է հանձնարարականներ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ:
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում պարենային ապահովմանն առնչվող խնդիրներն ու լուծումները:
Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը զեկուցել է հումանիտար բեռնափոխադրումների կասեցման պատճառով ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ կատարվող միջոցառումները և ներկայացրել այն ծրագրերը, որոնք մեկնարկել են անցած ամիսներին և ուղղված են պարենային անվտանգության ոլորտում կանխատեսելի ռիսկերի նվազեցմանը:
Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը ներկայացրել է վառելիքի սղության պայմաններում բերքահավաքի կազմակերպման և գյուղատնտեսական արտադրանքի հավաքագրման ու մատակարարման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները:
Ներկայացված հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:
Նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ ուշադրություն հրավիրելով ստեղծված ճգնաժամային պայմաններում բնակչության կենսապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի հասցեականության ու արդյունավետության ապահովման վրա:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...