Երևանի տեսքի այլանդակման մեջ մեծ դեր ունեն տարբեր տիպի ընտրությունները․ Մեսրոպ Առաքելյան
Երևանի քաղաքաշինական տեսքի այլանդակման մեջ մեծ դեր ունեն տարբեր տիպի ընտրությունները։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Յուրաքանչյուր բակում կգտնվի մի շինություն, շենքի վրայի մի հարկ, որը ընտրական ձեռներեցության արդյունք է։
Ընտրություններին իշխանությունների համար աշխատանքը հիմնականում վարձահատույց է եղել ավտոտնակով, կրպակով, շենքի վրա հարկ կառուցելով, այգիներով, հանրային այլ տարածքով։
Թվում էր, թե ընտրական ձեռներեցների (տասովշիկների) համակարգը վաղուց պետք է անցյալում լիներ, բայց օրնօրի ակտիվանում են բոլոր ժամանակների իշխանությունների համար աշխատած դեմքերը, ովքեր հիմա էլ քարոզում են գործող իշխանություններին՝ «մեր ախպորը տված շինթույլտվության համար»։
Իհարկե, իրենք էլ լավ գիտեն, որ իրենց ակտիվությունը միայն վնասում է իշխանությանը, և հասարակությունը հենց իրենց է մերժելու այս անգամ էլ ա՛յս իշխանությունների հետ միասին։
Սակայն, այս ամենի կողքին շարունակվում է մաս-մաս քայքայվել Երևանը՝ անհասկանալի շինթույլտվություններով ու դրանց հետևող շինարարություններով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...