Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սևան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սևան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունիսի 22-ին, ժամը 14։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում…

Հունիսի 22-ին, ժամը 14։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

 

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի մոտ 92-րդ կմ-ին «Daewoo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ. Ե.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ տուժածներ չկան։

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»։

 

[6ae98edf3d7b892f8988c2bc740b0f83.jpg]

[f679e23294e0c35122871b1570a69bb0.jpg]

[141191779132ae8fa170df167786b7c2.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250