«ԼՂ-ում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ փոխվում է, պաշարները սպառվում են». Ավանեսյան
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար վիճակին․
«Բոլոր գերատեսչություններն անում են հնարավորինսը՝ բոլոր խողովակներով աշխատելու, որպեսզի այս իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի և վերականգնվի մարդկանց, ապրանքների ու դեղամիջոցների բնականոն տեղաշարժը»,-նշել է նա։
Ըստ Ավանեսյանի՝ հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է. «Պաշարներն սպառվում են։ Բացի դրանից, երբ հետաձգվում է պլանային բուժօգնությունը, կարիքները չեն սպասարկվում, դրանք դառնում են անհետաձգելի բժշկական օգնություն»։
Ավանեսյանը վստահեցրել է, որ ԼՂ գործընկերների հետ աշխատում են ամենօրյա ռեժիմով։ Անդրադառնալով միջազգային կառույցներին դիմելուն՝ նախարարը վստահեցրեց, որ ամենշաբաթյա կտրվածքով տեղեկատվություն են փոխանցում։ Ավանեսյանը նաև ասաց, որ Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը հնարավոր է բացառապես Հայաստանում. «Ստեփանակերտի հիվանդանոցը հագեցած է, ունի համապատասխան մասնագիտական թիմ, բայց կան նեղ մասնագիտական ուղղություններ, որ հնարավոր է սպասարկել միայն Երևանում»։
Նա նշել է, որ այդ հիվանդներին չի հաջողվում տեղափոխել անգամ «Կարմիր խաչի» օգնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է Հայաստանի պահանջը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռ...
Հանդիպում կլինի. Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովնե...
Պատերազմից հետո տարածաշրջանի օրակարգը մենք ենք սահմանում. Ալիև
«Բոլորն այսօր տեսնում են, որ ժամանակին Ղարաբաղի հայերի համար ինչ-որ կարգավիճակ պահանջող ուժերը արդեն լիովին այլ հայտարար...
Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի. Բաբայան
Քանի տարի է՝ հայտարարում ենք, որ Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի, ոչինչ սպասել պե...