Իրավիճակը Լաչինի միջանցքում էթնիկ զտման վտանգ է ստեղծում. Ջորջ Լուկայդես
Լաչինի միջանցքի արգելափակումը վտանգում է հազարավոր մարդկանց կյանքը՝ ստիպելով նրանց ապրել սննդի, դեղորայքի և վառելիքի խիստ կարիքի պայմաններում, ինչը էթնիկ զտման վտանգ է: Այս մասին ԵԽԽՎ ամառային նստաշրջանին «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման» թեմայով քննարկմանը հիշեցրել է կիպրոսցի պատգամավոր Ջորջ Լուկայդեսը:
«Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ընդունի Լաչինի միջանցքի արգելափակման մարդասիրական հետևանքները և մարդու իրավունքների լուրջ խախտումները»,- ասել է պատգամավորը և կոչ արել ամբողջությամբ պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և կյանքի կոչել Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի որոշումները:
Լուկայդեսի խոսքով՝ անհրաժեշտ են վստահության ամրապնդման միջոցառումներ, ինչպես նաև պետք է հանդես գալ հստակ նախաձեռնություններով, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի շրջանակում:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...