Դավիթ Տոնոյանն առաջարկում էր լրիվ այլ ձևաչափ. Անդրանիկ Քոչարյանը՝ նախկին ՊՆ ղեկավարի առաջարկը չընդունելու մասին
Դավիթ Տոնոյանի առաջարկն ինչու չընդունեցինք, որովհետև առաջարկում էր լրիվ այլ ձևաչափ, այսինքն քննիչ հանձնաժողովն օգտագործել Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու համար։ Այս մասին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքի ձևաչափի մասին։
«Քննիչ հանձնաժողովը բանավիճելու միջավայր չէ։ Քննիչ հանձնաժողովը նաև լուրջ սահմանադրական իրավասությամբ օժտված հարթակ է»,- ասել է Քոչարյանը։
Հարցին, թե արդյոք վարչապետի համար է միայն քննիչ հանձնաժողովի ձեւաչափը փոխվել, Քոչարյանն հերքեց, նշելով որ Փաշինյանի համար ձևաչափ չեն փոխել։
«Պարզապես վարչապետի հետ քննարկման արդյունքում մենք գտել ենք, որ այս գործիքակազմը նույնպես պետք է օգտագործել»,- հավելել է Քոչարյանը։
Դիտարկմանը, թե մյուսներին առաջարկվել է այս ձեւաչափով հանդես գալ, իշխանական պատգամավորն ասաց․ «Մենք որոշում ենք գաղտնիության ինչ ծավալ կա ներկայացված նյութի մեջ: Պարոն Փաշինյանի երեկվա ներկայացվածի մեջ․․․ ինքն է որոշել՝ գաղտնիության որևէ տիրույթ գոյություն ունի, թե՝ չէ»։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...