ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երբ որ փոքր էի, էն ժամանակ սարքում էինք պայթուցիկներ, էդ հանգամանքը հաշվի առե՞լ եք». Աղազարյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Հիշեցնենք՝ խոսքը վերաբերում է հրավառության նյութերին։
Օրենքի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ պայթուցիկ նյութերի և սարքավորումների տակ կարող էին ներառվել նաև հանքարդյունաբերության ոլորտում օգտագործվող նյութերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել դասակարգել դրանք.
«Հրագործական արտադրատեսակների մասով այս պահին առաջարկվում է, որ տարիքային շեմի հետ կապված վերահսկողությունը վերապահվի ՏԻՄ-ին, իսկ պահեստավորման հարցերը, որ անվտանգության առումով լիցենզիայի պահանջներով են, վերապահվի տեսչական մարմիններին»։
Ըստ նրա` մինչև 18 տարեկաններին չի թույլատրվի վաճառել հրավառության պայթուցիկ նյութեր. «Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հրավառ նյութեր հնարավոր կլինի ներմուծել և կիրառել բացառապես տոնական օրերին կամ համայնքային ու պետական միջոցառումներին»։
«Երբ որ ես փոքր էի, էն ժամանակ սարքում էինք տենց բաներ: Բա հիմա անհանգստություն չկա՞, որ կսարքեն և շատ ավելի վատ հետևանքներ կունենանք»,-նշել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը.
«Հաշվի առե՞լ եք այդ հանգամանքը, որ նույն այդ երեխաները կարող են պայթուցիկներ սարքեն»:
Մանրամասները` տեսանյութում: