Հասարակություն

Սարսանգի ջուրը կուտակում ենք, փոքր գետերից ենք օգտվում․ Ջրային կոմիտեի նախագահ. MediaHub

Սարսանգի ջուրը կուտակում ենք, փոքր գետերից ենք օգտվում․ Ջրային կոմիտեի նախագահ. MediaHub

Արցախի շրջափակման պատճառով բնակիչների համար կենսական նշանակություն ունի ջրի խնդիրը, որի լուծումը շատ արցախցիներ չեն պատկերացնում։  MediaHub-ի հետ զրույցում Արցախի ջրային կոմիտեի նախագահ Արարատ Խաչատրյանը նշել է  հիմա չկա համայնք, որտեղ համապատասխան աշխատանքներ չեն կատարվել։

 

«Խմելու ջրի առումով կարելի է ասել, որ բավարար պաշար ունենք, իսկ էներգետիկ առումով հիմա Սարսանգի ջուրը կուտակում ենք, որ աշնանը օգտագործենք։ Տեղումներ են լինում, իրականում, որոնք որոշ չափով օգնում են մեզ»,-ասել է նա։

 

Խաչատրյանի խոսքով՝ ունեցած պաշարը չի կարող ասել, թե որքան կբավարարի, բայց մինչև սեպտեմբեր կուտակում են իրականացնելու։

 

«Երբ տեսնենք, որ փոքր գետերի ջուրը պակասում է, Սարսանգը կբացենք։ Խմելու և ոռոգման ջրերը հիմա գետերից ենք ստանում և մեխանիկական եղանակով՝ արտիզյան ջրհորներից ենք հանում»,-ներկայացրել է նա։

 

Նշենք, որ Արցախի իշխանությունները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են այս լրջագույն խնդրի մասին: Երեկ էլ հայտարարվեց՝ Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում: Այդպես, Մարտունու շրջանի որոշ գյուղերում մոտ մեկ ամիս է, ինչ ջրի սղության խնդիր կա․ հիմնականում օրական երկու ժամ է ջուր մատակարարվում բնակիչներին։ 

 

Շրջանների վարչակազմերի պատասխանատուներն ահազանգում են, որ Արցախի 71 գյուղում ջուրը մեխանիկական եղանակով է հավաքվում։ Խնդրի լուծման տարբերակ է պոմպակայաններում դիզելային գեներատորների տեղադրումը, ինչը դիզվառելիքի սղության պայմաններում հնարավոր չէ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250