Տեղումները մեղմում են էներգետիկ ճգնաժամը. Արցախի ՏԿԵՆ խոսնակ
Ընթացիկ տարվա հունիս ամսում անձրևաջրերի աննախադեպ ծավալներն Արցախում որոշակիորեն մեղմում են էներգետիկ ճգնաժամը, բայց չեն կարող վերականգնել ներկայում էլեկտրաէներգիայի հիմնական ռեսուրս հանդիսացող Սարսանգի ջրամբարի նախկին պաշարները:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի պատասխանատու Տաթևիկ Խաչատրյանը:
«Ջրամբարի ծավալի վերականգնումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը դադարի խոչընդոտել Հայաստանի Հանրապետությունից Արցախին մատակարարվող էլեկտրաէներգիայի վերականգնումը: Այդ պարագայում ստիպված չենք լինի մեծ ծավալով օգտագործել ջրամբարի ռեսուրսները, և մոտ մեկ տարվա ընթացքում կվերականգնվի նախկին ծավալը»,-ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ Արցախի կառավարությունը տարբեր միջոցառումներով, էլեկտրաէներգիայի սպառման ծավալների կրճատման միջոցով, ջրամբարում որոշակի ջրային պաշարներ է փորձում կուտակել՝ առաջիկա ամիսներին և հատկապես ձմռանն ավելի արդյունավետ դիմակայելու խորացող էներգետիկ ճգնաժամին:
Մեր զրուցակցի խոսքով՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի միջոցով սահմանափակ հումանիտար բեռների տեղափոխման հնարավորության պարագայում Կառավարությունը նախատեսում էր իրագործել այլընտրանքային էներգիայի օգտագործման ծրագիր, սակայն օրեր առաջ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, ինչն անհնար է դարձրել անհրաժեշտ սարքավորումների ներկրումը:
Իրավիճակի շարունակականության պարագայում էներգետիկ ճգնաժամը սպասվածից ավելի ծանր կարող է լինել:
Նմանատիպ հոդվածներ
Մորեխներն ու ծղրիդները գրոհել են Եղիպատրուշ գյուղը
Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղը ենթարկվել է մորեխների ու ծղրիդների հարձակմանը: Անթիվ-անհամար մորեխներն ու ծղրիդները տ...
«Եթե ճանապարհը չբացվի, սարսափելի վիճակում ենք հայտնվելու»․ Շուշիի վարչակազմի ղեկավար. «Հետք»
Կես տարուց ավել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է։ 2022թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները...
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պատմական միջավ...
Գյուղացին «կոտրած տաշտակի» առջև չի կանգնել. Իջևանի համայնքապետարան
Իջևանի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել. «Համացանցում շրջանառվող տեղեկատվությունը, թե բերքի սպասող գյուղացին...