Գյուղացին «կոտրած տաշտակի» առջև չի կանգնել. Իջևանի համայնքապետարան
Իջևանի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել.
«Համացանցում շրջանառվող տեղեկատվությունը, թե բերքի սպասող գյուղացին կանգնել է կոտրած տաշտակի առջև` իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնում ենք, որ տեղացած կարկուտի վնասների գույքագրման հանձնաժողովը քաղաքացիներից մինչ այժմ ստացել է 120 դիմում։
Դիմումների մեծամասնությունը վերաբերում են բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների տանիքների փլուզմանը, բնակարանների հեղեղմանը։
Կարկուտը տեղացել է Իջևան քաղաքում և Գանձաքար բնակավայրի մի հատվածում։ Իջևան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերը կարկուտից չեն տուժել։
Այգիների տուժելու վերաբերյալ ստացված դիմումները վերաբերում են Իջևան քաղաքում գտնվող տնամերձ փոքր հողակտորներին։ Եթե խոսքը վերաբերում է 19.06.2023թ-ին Իջևանում տեղացած կարկտահարությանը, ապա տարածված տեղեկատվությունը, թե բերքի սպասող գյուղացին կանգնել է կոտրած տաշտակի առջև` իրականությանը չի համապատասխանում»։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանված իրավական նորմերի խախտումներ. ուսումնասիրվել են պաղպաղակները
Հաշվի առնելով սեզոնային գործոնով պայմանավորված առանձնահատկությունները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմ...
Տեղումները մեղմում են էներգետիկ ճգնաժամը. Արցախի ՏԿԵՆ խոսնակ
Ընթացիկ տարվա հունիս ամսում անձրևաջրերի աննախադեպ ծավալներն Արցախում որոշակիորեն մեղմում են էներգետիկ ճգնաժամը, բայց չեն...
«Եթե ճանապարհը չբացվի, սարսափելի վիճակում ենք հայտնվելու»․ Շուշիի վարչակազմի ղեկավար. «Հետք»
Կես տարուց ավել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է։ 2022թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները...
Կապանի 30-ամյա բնակիչը կոտրել է 52-ամյա հորեղբոր մատները, հարվածներ հասցրել գլխին, այրել անկողինը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի բնակչին առանձին դաժանությամբ սպանե...