ՆԱՏՕ-ն կօգնի Ուկրաինային՝ արդիականացնել զինված ուժերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ուկրաինային խոստացել է զինված ուժերի արդիականացման գործում շարունակել հետագա օգնությունը․

 

 «Վիլնյուսում՝ դաշինքի երկրների գագաթաժողովում, դաշնակիցները կընդունեն երկարաժամկետ օգնության փաթեթ, որը կհարմարեցնի Ուկրաինան ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Մեր օգնությամբ ուկրաինացի զինվորականները կկարողանան ապահովել խորհրդային բանակից անցումը դեպի ՆԱՏՕ-ի չափանիշներով գործող ժամանակակից զինված ուժեր»,- նշել  է Ստոլտենբերգը։ 

 

Նրա խոսքով` իրենք տեսնում են, որ Ուկրաինան կրկին կարողանում է տարածքային նվաճումների հասնել։

 

«Բայց սա բարդ տարածք է, և ռուսական բանակը կառուցել է ամուր պաշտպանական գծեր, ականապատ դաշտեր և տանկային պատնեշներ։ Ուկրաինացիների համար հեշտ չէ առաջ գնալը, ուստի մեր աջակցությունը շատ կարևոր է», - ասել  է Ստոլտենբերգը։

 


 

Քաղաքականություն