ԵՄ—ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11—րդ փաթեթը
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողության հետ։ Այս մասին հայտնել են ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ներկայացուցիչները։
Համաձայնությունն արժանացել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դրական արձագանքին։
Պատժամիջոցների նոր փաթեթը «ևս մեկ հարված կհասցնի Պուտինի ռազմական մեքենային», գրում է DW ռուսական ծառայությունը՝ հավելելով, որ միջոցառումների շրջանակներում ԵՄ երկրները Կրեմլին աջակցող ընկերությունների համար կխստացնեն արտահանման սահմանափակումները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր փաթեթի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է սահմանափակումներ մտցնել տարբեր երկրների տասնյակ ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։