Բայդենի որդին օտարերկրյա գործակալ է․ Թաքեր Կարլսոն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը, իրականում երկար տարիներ օտարերկրյա գործակալ է եղել, բայց որպես այդպիսին չի գրանցվել՝ միաժամանակ խուսափելով արդարադատության նախարարության մեղադրանքներից: Այս դիրքորոշումը հայտնել է Ֆոքս Նյուզ հեռուստաալիքի նախկին հաղորդավար Թաքեր Կարլսոնը Twitter-ում հրապարակված իր հեղինակային շոուի նոր թողարկումում։
«Ամենազարմանալին այն է, որ Հանթեր Բայդենին հաջողվել է խուսափել օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի համաձայն մեղադրանքներից»,- ասել է Կարլսոնը այն լուրերի համատեքստում, որ ամերիկացի առաջնորդի որդին մտադիր է իրեն մեղավոր ճանաչել ԱՄՆ-ի նախարարության կողմից հարկերից խուսափելու երկու հոդվածներով։
«Տասնամյակներ շարունակ գործնականում ոչ ոք Վաշինգտոնում գրանցված չէր որպես օտարերկրյա գործակալ և ոչ ոք չէր հետապնդվում դրա համար: Բայց մի քանի տարի առաջ Արդարադատության նախարարությունը սկսեց մարդկանց բանտ ուղարկել այս օրենքը խախտելու համար»,- շարունակել է հաղորդավարը՝ ընդգծելով, որ նրանք այս հիմքով քրեական հետապնդում են իրականացրել դեմոկրատների հիմնականում քաղաքական հակառակորդների նկատմամբ:
Ըստ Կառլսոնի՝ «եթե Արդարադատության համակարգը ճիշտ աշխատեր, Հանթեր Բայդենը առաջինը կլիներ այն մարդկանց ցուցակում, որոնց մեղադրանք կառաջադրվեր»։ «Հանթեր Բայդենը օտարերկրյա գործակալ էր և որպես այդպիսին չի գրանցվել», - ասել է հաղորդավարը։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին մասնա...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
«Զանգել եմ Արծրունին, ասել՝ էդ անասունին ասա, թող հանի վիդեոն». Գեղամ Մանուկյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի քնն...
Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը․ Գևորգյանի հարցը՝ Էդգար Ռինկևիչին
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով...