Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը․ Գևորգյանի հարցը՝ Էդգար Ռինկևիչին
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը հարց է հղել Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկևիչին անդամ երկրների քայլերի և դրանց պատասխանելու հնարավորությունների մասին։ Գևորգյանին հետաքրքրում էր, թե ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն առավել վճռականություն կցուցաբերի՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը և կկանխի նոր պատերազմական հանցագործությունները։
«Այս առումով կցանկանայի հարցնել՝ Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը»,– հարցրել է նա։
Գևորգյանն իր հարցում հիշեցրել է, որ Ադրբեջանը շարունակում է խարխլել է ժողովրդավարության չափորոշիչներն ու օրենքի գերակայությունը և տարածաշրջանում բնիկ հայ ժողովրդի էթնիկական զտման գործունեություն է ծավալում։
«Չեմ կարծում, թե գունավոր գծերով տարանջատումն այս մեծ կազմակերպության ոգուն համահունչ լավագույն մոտեցումն է»,– ի պատասխան ասել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչն ու հավելել, որ կոմիտեն լի է վճռականությամբ՝ ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անդամ-պետություն հավատարիմ մնա միջազգային իրավունքի հիմնական կանոնադրություններին և կոնվենցիաներին, ինչպես նաև Եվրոպական կոնվենցիաներին։
Նա հայտնել է, որ կոմիտեի նախագահության դերում ընդհանուր մի սկզբունք կա, այն է միջազգային իրավունքի նորմերը։ Նա կոչ է արել, որ յուրաքանչյուր անդամ պետություն, պահպանի այդ նորմերը:
Նշենք, որ Ռինկևիչը հավելել է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները նույնպես պետք է ի կատար ածվեն։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին մասնա...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
«Դուք եկաք ու պղծեցիք, անարգեցիք մահը»․ Նաիրա Զոհրաբյանը՝ «Պողոսի հարևան Բաբկենին»
«Դուք եկաք ու պղծեցիք, անարգեցիք մահը»։ Այս մասին գրել է Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով «Պողոսի հարեւան...
Բայդենի որդին օտարերկրյա գործակալ է․ Թաքեր Կարլսոն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը, իրականում երկար տարիներ օտարերկրյա գործակալ է եղել, բայց որպես այդպիսին չի...