Արաքսը Մեծամորի ԱԷԿ-ի թափոններով չի աղտոտվում. Իրանը հերքում է
Իրանի իշխանությունները հերքել են լուրն այն մասին, թե Արաքս գետն աղտոտվում է Մեծամորի ԱԷԿ-ի թափոններով։ Տեղեկությունը հաղորդում է «Իրնա» գործակալությունը։
Իրանի միջուկային կարգավորման վարչությունը հայտարարել է, որ մինչ այժմ Իրանի հյուսիս-արևմուտքում ռադիոակտիվ աղտոտում չի հայտնաբերվել:
Արաքս գետում ռադիոակտիվ նյութերի առկայությունը ստուգվում է տարին մեկ անգամ, և առաջիկայում այդ տարածքում կտեղադրվեն նաև առցանց մոնիտորինգի միջոցներ։
Իրանի միջուկային կարգավորման վարչության փորձագետների կարծիքով` Մեծամորի ատոմակայանի և Արաքս գետի միջև հեռավորությունը մեծ է, և ոչ մի հավանականություն չկա, որ այդ կայանի կեղտաջրերը հայտնվեն գետում և աղտոտեն ռադիոակտիվ նյութերով:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ռադիոակտիվ աղտոտման պատճառով (ամենայն հավանականությամբ Հայաստանից) Իրանի հյուսիսում ավելացել է քաղցկեղային հիվանդությունների թիվը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում ավարտվել է առևանգված հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունում ավարտվել է մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված Հարությո...
Հնարավո՞ր էր արդյոք Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել. պարզաբանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանեց իր հասցեին հն...
Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրութ...
«Որդիների կանչ»-ը Գայանե Հակոբյանին հեռացրել է ՀԿ-ի շարքերից
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գա...