Հնարավո՞ր էր արդյոք Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել. պարզաբանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանեց իր հասցեին հնչեցրած մեղադրանքին, թե պատերազմը հնարավոր է եղել կանգնեցնել`Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում, բայց ինքը դա բաց է թողել։
«Հոկտեմբերի 19–ին ՌԴ նախագահն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմը ունի ևս մեկ պայման` նա ակնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք ըստ ադրբեջանական կողմի, կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը, կվերադառնան Շուշի։ Ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր, որովհետև նրանք ասում էին, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման պլանի մեջ, որը սեղանին է եղել դեռ տարիներ առաջ, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի հարցը եղել է»,– ասել է վարչապետը։
«Փորձեցի պարզել, թե ըստ առաջարկվող տարբերակի՝ ինչ տեսք պետք է ունենան ադրբեջանի առաջարկած երաշխիքները։ Պարզվեց, որ ես պետք է հայտարարեմ, թե համաձայն եմ, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի»,– ասել է Փաշինյանը։
ՌԴ նախագահը առաջարկել է, որ այս հարցը փոխկապակցվի ԼՂ կարգավիճակի հարցի հետ, այսինքն` մեկը լուծվում է մյուսի համատեքստում։ ՀՀ վարչապետը համաձայնել է, բայց ադրբեջանական կողմը մերժել է` հայտնելով, որ կարգավիճակի հետ կապված որևէ հարց չի քննարկի։
Հարց է եղել, թե ինչպես պետք է ապահովել ադրբեջանցիների անարգել շարժը դեպի Շուշի։ ՀՀ վարչապետը ստացել է պատասխան, որ պետք է կառուցվի նոր ճանապարհ, որը պետք է դուրս լիներ Լաչինի միջանցքի վերահսկողությունից։ Ավելին` ադրբեջանական առաջարկով Շուշին պետք է 90 տոկոսով բնակեցվեր ադրբեջանցիներով` առանց հետագա ավելացման սահմանափակման։ «Սա նշանակում է, որ այնտեղ կարող էին լինել ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, սա էլ իր հերթին նշանակում է, որ խոսքը առանց չափազանցության, Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում ավարտվել է առևանգված հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունում ավարտվել է մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված Հարությո...
«Որդիների կանչ»-ը Գայանե Հակոբյանին հեռացրել է ՀԿ-ի շարքերից
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գա...
Ժիրուի մարզաշապիկի աճուրդից ստացված գումարը կուղղվի արցախահայությանը
Ֆրանսիայի հավաքականի ու իտալական «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել Կատարում կայացած աշխարհի առաջնությունա...
Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրութ...