18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անգարսկում կրակել են բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի վրա
ՌԴ-ում ` Անգարսկում, կրակել են տեղի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռակիսլովի վրա, որը հիվանդանոցում մահացել է։ Հարձակման պահին 40-ամյա մարզիկի հետ եղել է ընկերը։ Այս մասին հայտնում է 112 թելեգրամյան ալիքը:
Անգարսկի սրճարանում կոնֆլիկտի ժամանակ առաջինը կրակել է տեղի «Ախմատ» մարտական ակումբի նախագահ Վասիլի Մուրաչովը։ Երբ նա մտել է «Coffee Like» սրճարան, Ալեքսանդր Ռակիսլովն արդեն այնտեղ է եղել իր ընկերոջ՝ Հովհաննես Թումանյանի հետ։
Սրճարանում փոխհրաձգություն է եղել, և Մուրաչովը կրակել է Ռակիսլովի վրա։ Ի պատասխան՝ Թումանյանը խոհանոցից վերցրել է դանակը և մի քանի անգամ դանակահարել Մուրաչովին, որը հոսպիտալացվել է:
Ըստ 112-ի՝ տղամարդը նախկինում դատված է եղել մարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու և շորթում կատարելու համար։