ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երասխի մետալուրգիական գործարանում բարձրացվեցին Հայաստանի և ԱՄՆ դրոշները

Այսօր Երասխի մետալուրգիական գործարանում բարձրացվեցին Հայաստանի և ԱՄՆ դրոշները: 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերությունից տեղեկացրել է, թե կազմակերպության հիմնադիրները որոշում են կայացրել Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում տեղադրել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները:

 

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակ է բացում Երասխի՝ ամերիկյան ներդրումներով կառուցվող երկաթի ձուլման գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական անձանց և նրանց գույքը։

Քաղաքականություն