Մեծ Բրիտանիայում G7-ի ԱԳ նախարարները կանցկացնեն տարվա ընթացքում երրորդ հանդիպումը
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին հունիսի 21-ին Մեծ Բրիտանիա իր այցի շրջանակներում կանցկացնի «Մեծ յոթնյակի» (G7) ԱԳՆ ղեկավարների հանդիպում: Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, որի մասին այսօր հայտնել է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Հունիսի 21-ին արտաքին գործերի նախարար Հայասին կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին, որը համատեղ կազմակեպում են Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի կառավարությունները: Նախարարը նաև կօգտվի Մեծ Բրիտանիա կատարած իր այցի հնարավորությունից՝ Ճապոնիայի նախագահությամբ G7-ի ԱԳ նախարարների` այս տարվա երրորդ հանդիպումն անցկացնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ։
Հայասին Մեծ Բրիտանիա կժամանի՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին, որը տեղի կունենա հունիսի 21-22-ը Լոնդոնում։ Ըստ NHK հեռուստաալիքի՝ միջոցառմանը կարող են մասնակցել մի քանի ճապոնական կառավարական կազմակերպություններ, ներառյալ՝ Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալությունը, ինչպես նաև շինարարության և բժշկության ոլորտում ներգրավված մոտ 20 ընկերություններ։ Նրանք քննարկում են փլվածքների հեռացմանը, ականազերծմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցելու հնարավորությունը, ինչպես նաև հեռաբժշկության ծառայությունների տրամադրման հարցը՝ բժիշկների պակասի խնդիրը լուծելու համար:
Ճապոնիան այս տարի նախագահում է «Մեծ յոթնյակում» և մայիսի 19-ից մինչև 21-ն անցկացրել է խմբի գագաթնաժողովը Հիրոսիմայում։ ԱԳ նախարարների նիստը տեղի է ունեցել ապրիլի 16-18-ը Ճապոնիայի Կարուիձավա քաղաքում, G7-ի արտգործնախարարների ևս մեկ հանդիպում կայացել է փետրվարին՝ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
«Զանգել եմ Արծրունին, ասել՝ էդ անասունին ասա, թող հանի վիդեոն». Գեղամ Մանուկյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի քնն...
Հերթական միջադեպը՝ «Լիսկայի» որդու մասնակցությամբ․ «Հրապարակ»
«Սյունիքի նախկին մարզպետ տխրահռչակ Լիսկայի (մականուն)՝ Սուրեն Խաչատրյանի ժամանակները Գորիսում կարծես չեն ավարտվել»։ Այս...