ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․10-ամյա տղայի նկարազարդած Rolls-Royce Cullinan-ն աճուրդում վաճառվել է 450.000 դոլարով
Շքեղ Rolls-Royce Cullinan մեքենան, որը ձեռքով նկարազարդել է 10-ամյա տաղանդաշատ նկարիչը, 450.000 դոլարով ձեռք է բերել մի միլիոնատեր հավաքորդ: Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։
Ինչպես գրում է կայքը, գերմանական Քյոլնի բնակիչ Միկայիլ Աքարը ճանաչում է ձեռք բերել արվեստի ցուցահանդեսների շնորհիվ: Նրա աշխատանքները վաճառվում են մի քանի հազարից մինչև տասնյակ հազարավոր դոլարներով:
Պարբերականը նկատում է, որ տասնամյա երեխային համեմատում են նեոէքսպրեսիոնիստներ Ժան-Միշել Բասկիայի և Ջեքսոն Պոլոքի հետ:
Նշվում է, որ նրա ուշագրավ գործերից մեկը 350.000 դոլար արժողությամբ Rolls-Royce Cullinan-ի նկարազարդումն է, ինչի արդյունքում մեքենայի գինն ավելացել է 100.000 դոլարով: Երեխան նաև նկարել է երեք այլ դասական մեքենայի վրա՝ ներառյալ 1967 թվականի VW Bully, 1967 թվականի Chevrolet Monte Carlo և 1967 թվականի Mustang, որը վաճառվել է 70.000 դոլարով:
«Երբեմն գիտեմ, թե ինչ եմ ստեղծելու, երբեմն էլ չգիտեմ: Ես սիրում եմ նկարել և նկարում եմ այն, ինչ տեսնում եմ իմ գլխում։ Ես անչափ ուրախ եմ, երբ մարդիկ գնում են իմ արվեստը», - անկեղծացել է տղան։
Նա մի քանի ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայի քաղաքներում, այդ թվում՝ Քյոլնում, Դյուսելդորֆում, Բեռլինում, Համբուրգում և Մյունխենում, ինչպես նաև Վիեննայում, Ցյուրիխում և Ստամբուլում և Նյու Յորքում։
[ee9bb85ee8c83076fb16531d6399c0a3.png]
[fe349e3492980802581821c10df92b2f.png]
[7bff7b3f1ac218f052f6ebc219ccb7b0.png]
[077147cc6f98628bed59c36be162994d.png]
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
Եվրապատգամավոր Սպելերբերգը և Գերմանիայի դեսպանության պաշտոնյան մասնակցել են Երասխում ԵՄ պարեկությանը
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատ...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...