ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Քամու և անձրևի հասցրած վնասները՝ Տավուշում

Հունիսի 20-ին, ժամը 09։27-ից 14։10-ը Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Իջևան քաղաքում իրականացրել է շրջայցեր, որի արդյունքում մասնատել և հեռացրել է ծառի ճյուղեր և հեռացրել մետադյա թիթեղ։ Այս մասին հայտնել է փրկարար ծառայությունը։

 

«Մասնավոտապես՝ Սահմանադրության հրապարակում, Վալանսի, Իջևանյան և Մելիքբեկյան փողոցներում»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

 

Բացի դա, հաղորդվում է, որ հունիսի 20-ին, ժամը 17։09-ից 19։07-ը Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ հունիսի 19-ի քամու և հորդառատ անձրևի հետևանքով Իջևան քաղաքի Օհանյան և Սպանդարյան փողոցներում ընկած և թեքված ծառերի հեռացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել և հեռացրել են կոտրված ծառերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Քաղաքականություն