ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանում հեղեղներ են, ուժեղ անձրև և կարկուտ

Ադրբեջանում անձրևների և կարկուտի հետևանքով հեղեղվել են փողոցները: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` հունիսի 18-ին ամենաշատ տեղումները գրանցվել են Աղդամում՝ Չեմենլի, Զանգիշալի, Մախրիզլի, Ուչօղլան, Աֆաթլի, Բահարլի 1 և Բահարլի 2 գյուղերում։

 

Հորդառատ տեղումների և սելավների հետևանքով վնասվել են տեղի բնակիչների բազմաթիվ մեքենաներ։ Չեմելի գյուղի բոլոր 744 տները, ըստ գյուղապետարանի, տարբեր վնասներ են կրել։ Սելավները ողողել են նաև ցանքատարածությունները, հատկապես բամբակի ցանքատարածությունները: