Լաչինի միջանցքի հարցը ԵԽԽՎ–ում կարող է քննարկվել հունիսի 22–ին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային լիագումար նստաշրջանում Լաչինի ազատ և անվտանգ մուտքի ապահովման հարցի հրատապ քննարկումը հնարավոր է տեղի ունենա հունիսի 22–ին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը։
«Հայկական կողմը դեռևս չի ստացել նստաշրջանի օրակարգը, սակայն ամենայն հավանականությամբ այդ քննարկումը տեղի կունենա»,– ասել են պատվիրակությունից։
ԵԽԽՎ–ում ամառային լիագումար նստաշրջանն անցկացվելու է հունիսի 19-23-ը։
Հիշեցնենք՝ Փոլ Գավանը 2022-ի հոկտեմբերին՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից հարձակումը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
Եվրապատգամավոր Սպելերբերգը և Գերմանիայի դեսպանության պաշտոնյան մասնակցել են Երասխում ԵՄ պարեկությանը
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատ...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...