Խուսափում են վարչապետի հետ առերեսվելուց, քանի որ հօդս կցնդեն մինչ օրս նրանց հնչեցրած կեղծ մեղադրանքները. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների համատեղ տարածած հայտարարությանը, որով վերջիններս հայտնել են՝ չեն պատրաստվում մասնակցել վաղը կայանալիք 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին, որի ժամանակ ցուցմունք է տալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Չախոյանի՝ սա ոչ այլ ինչ է, քան անպատասխանատվության վառ մարմնավորում։
«Մեղադրում են վարչապետին պատերազմի պարտության մեջ, բայց հրաժարվում են մասնակցել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, որտեղ վարչապետը հրապարակային ցուցմունք պետք է տա։ Մնում է ենթադրել, որ ընդդիմադիր պատգամավորները կա՛մ ասելիք չունեն վարչապետին, կա՛մ խուսափում են նրա հետ առերեսվելուց, քանզի հօդս կցնդեն մինչ օրս նրանց հնչեցրած կեղծ մեղադրանքները։
Նման գործելակերպը խորթ չէ խորհրդարանական ընդդիմությանը, բազմաթիվ են դեպքերը, երբ վարչապետի ելույթների ժամանակ փախել են ԱԺ դահլիճից։ Ոնց միշտ փախել են, էլի փախան»,- գրել է Կառավարության անդամը:
Նշենք, որ ԱԺ 44-oրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում վաղը՝ հունիսի 20-ին, խոսելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ընկերությունը Երասխի գործարանի տարածքում կտեղադրի Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները
«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրները որոշում են կայացրել վաղը Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տ...
«ՌԴ նախագահին հարցրի՝ ի՞նչ պիտի անեմ, որ պատերազմը կանգնեցվի». Փաշինյան
ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասի...
«Պուտինն ասաց՝ Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնել՝ դրա դիմաց ստանալով բոլոր յոթ շրջանները». վարչապետ
ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասի...
Հանդիպում կլինի. Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովնե...