Քաղաքականություն

ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունների խզման հնարավոր հետևանքները չափազանց ակնհայտ են. Օվերչուկ

ՀՀ-ի և ՌԴ-ի  հարաբերությունների խզման հնարավոր հետևանքները չափազանց ակնհայտ են. Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, «ТАСС» գործակալության հետ զրույցի ժամանակ խոսելով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, եռակողմ բանակցությունների, փոխվարչապետերի հանդիպման և…

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, «ТАСС» գործակալության հետ զրույցի ժամանակ խոսելով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, եռակողմ բանակցությունների, փոխվարչապետերի հանդիպման և հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններից, պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանն այսօր դեպի Արևմուտք է կողմնորոշվել:

 

«Նիկոլ Վովայի Փաշինյանը թե՛ Կրեմլում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, թե՛ Սոչիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում շատ հիմնավոր, ողջամիտ և միանշանակ ասաց, որ ՌԴ-ն Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է, և դա Հայաստանի բուռն տնտեսական աճի հիմնական պատճառն է։ Անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որը ենթադրում է մաքսատուրքերի բացակայություն, առանց խոչընդոտների միջավայր, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժ, մուտք դեպի ԵԱՏՄ մեծ շուկա, Հայաստանին հսկայական առավելություն է տալիս և պատճառ հանդիսանում երկրի տնտեսական թռիչքի համար։ 

 

Մենք գոհ ենք մեր դաշնակցի տնտեսական հաջողություններից, դրանք Ռուսաստանի ղեկավարության առաջարկած ինտեգրացիոն կուրսի ճշմարտացիության կենդանի օրինակն ու ապացույցն են։ Չեմ էլ ուզում մտածել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների խզման հնարավոր հետևանքների մասին․ դրանք չափազանց ակնհայտ են»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250