Թուրքիայի հետ սահմանին գտնվող մաքսատան շենքը շահագործման ենթակա չէ․ ՊԵԿ
Արմավիրի մարզի Մարգարա գյուղի նախկին մաքսատան շենքը շահագործման ենթակա չէ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ պետեկամուտների կոմիտեից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
«2023 թվականի ապրիլի 14-ին սկսվել և շարունակվում են «Մարգարա» մաքսային կետի կառուցման աշխատանքները։ Գոյություն ունեցող շենքերը և շինությունները շահագործման համար ոչ պիտանի և վթարային վիճակում գտնվելու պատճառով չեն օգտագործվելու»,-ասված է հաղորդագրության մեջ։ Նախագծով նախատեսվում է դրանց կից հատվածում կառուցել մաքսատան վարչական և սպասարկման նոր մասնաշենք, ինչպես նաև օժանդակ շինություններ։ Հարցին, թե երբ է նախատեսվում բացել Հայաստանի և Թուրքիայի սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ՊԵԿ-ից չեն պատասխանել։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից էլ հարցմանը պատասխանել են, որ Մարգարա տանող ճանապարհի վերանորոգման ծրագրի շրջանակում 2023-2024 թվականներին նախատեսվում են մի շարք աշխատանքներ, սակայն դա կապված է ոչ թե սահմանի հնարավոր բացման հետ, այլ արվում է ճանապարհների անցանելիությունն ու անվտանգությունն ապահովելու նկատառումներով:
Հիշեցնենք, որ 2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։
Մայիսի վերջին կոմիտեն «Մարգարա» մաքսակետի կառուցման նպատակով նախագծանախահաշվային աշխատանքների նախապատրաստման վերաբերյալ պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։
Նախագծով նախատեսվում է կառուցել մեկհարկանի սպասարկման սրահ, երկու տաղավար բեռների ձևակերպման համար, երկու տաղավար հերթապահ հերթափոխի հանգստի համար, մաքսային զննման միահարկ մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներքին ճանապարհներ, երկու հսկիչ-անցագրային կետ և միահարկ պահեստ:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիան կոչ է արել պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը
Փարիզը կոչ է անում պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ֆրանսիան...
Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հ...
«Մինչ Ալիևը թիրախավորում է Արցախն ու Հայաստանը, Փաշինյանն էլ ներսից է հարվածում». Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախն այս պահին չի ստանում անգամ հ...
Երասխի ուղղությամբ ադրբեջանցիների օգտագորած զենքը ծակել էր երեք սանտիմետր հաստությամբ մետաղյա պատը
Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ հունիսի 14-ին ադրբեջանական կողմը կրակ էր բացել։ Թիրախն այնտեղ կառուցվող մետալու...