ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսը բախվել է բեռնատարին. վարորդը տեղում մահացել է
Թուրքական IHA լրատվական գործակալությունը հրապարակել է ռուս զբոսաշրջիկներին օդանավակայան տեղափոխող ավտոբուսի և կայանված բեռնատարի բախման պահը։
Կադրերում երևում է, որ սպիտակ ավտոբուսը շարժվում է մայրուղու երկայնքով՝ աստիճանաբար շարժվելով դեպի ճանապարհի աջ եզր։ Նա գազալցակայանի անմիջական հարևանությամբ մխրճվել է ճանապարհի եզրին կայանված բեռնատարին։ Հարվածն ընկել է ավտոբուսի ձախ կողմում, որտեղ գտնվում էր վարորդը։ Վթարի հետևանքով Նուրի Օհուդան անունով վարորդը մնացել է խցիկում և մահացել, նրան փրկարարները դուրս են բերել ավտոբուսից, պարզաբանում է IHA-ն։
Ավտոբուսում եղել է նաեւ 33 ռուս զբոսաշրջիկ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրանցից հինգը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, մնացածը մեքենայով տեղափոխվել են օդանավակայան ու թռչել Ռուսաստան։