ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում թափառող կենդանիների մշտական խնամքի կացարան կկառուցվի․ քաղաքապետարան

Երևանում կկառուցվի թափառող կենդանիների մշտական խնամքի կացարան: Այս մասին հայտնում է քաղաքապետարանը։

 

Այստեղ նախատեսվում է պահել մինչև 300 շուն: Տարածքում կապահովվի կենդանիների զբոսանքի և ազատ տեղաշարժի հնարավորություն:

 

Կացարանում կենդանիները կանցնեն բժշկական ստուգում, կստերջացվեն, կպատվաստվեն և կլինեն կենդանաբույժների մշտական հսկողության տակ: Խնամքն էլ կիրականացնեն կամավորները:

 

Այժմ ծրագիրը նախագծման փուլն է:

 

«Կենդանիների խնամքի կենտրոն»-ը մայրաքաղաքում անտուն շների խնդիրը լուծելու համար նախատեսում է մոտ 5 կացարան ունենալ։

Քաղաքականություն