ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էկոակտիվիստները ներկ են քսել Մոնեի «Նկարչի այգին Ժիվերնիում» կտավի վրա
Էկոակտիվիստները ներկ են քսել Կլոդ Մոնեի «Նկարչի այգին Ժիվերնիում» (1900թ․) կտավի վրա և իրենց ձեռքերը սոսնձել շրջանակին: Այս մասին գրում է Kp.ru-ն։
Նշվում է, որ ամեն ինչ տեղի է ունեցել Ստոկհոլմի ազգային թանգարանում։ Իհարկե, աշխատանքը բարեբախտաբար չի վնասվել, քանի որ պաշտպանիչ ապակու տակ է եղել։ Էկոակտիվիստ տիկնայք ոստիկանության կողմից բերման են ենթարկվել։
Նշենք, որ կտավը նկարչի՝ Ժիվերնիի իր այգու բազմաթիվ նկարներից մեկն է։ Նկարում պատկերված են մանուշակագույն և վարդագույն երանգներով հիրիկների շարքեր։ Մոնեն այս կտավը ստեղծել է 60 տարեկան հասակում։






























