Ռուսները շատ լավ գիտեին, որ օգնում են ադրբեջանցիներին դրոշ տեղադրել ՀՀ տարածքում․ Իոաննիսյան
Ռուսները շատ լավ գիտեին, որ օգնում են ադրբեջանցիներին դրոշ տեղադրել ՀՀ տարածքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի և հրապարակել ԽՍՀՄ ԳՇ 1975 թվականի քարտեզը։
«Սա ԽՍՀՄ ԳՇ 1975 թվականի քարտեզն է՝ 1/100.000-ի մասշտաբով: Հայ-ադրբեջանական սահամանը, այն հատվածում, որտեղ այժմ Հակարիի կամուրջն է (կարմիր կետը), անցնում է Հակարի գետով: Այսինքն, գետի (կամրջի) արևմտյան կողմը (որտեղ ռուսներն ու ադրբեջանցիք տեղադրում էին դրոշը) Հայաստանի Հանրապետությունում է:
Ավելի պարզ լինելու համար ասեմ, որ դրանից մի քիչ ավելի հարավ սահմանը անցնում է գետի արևմտյան կողմով և այդտեղ, արդեն, գետի երկու ափերն էլ Ադրբեջան են: Բայց Հաքարիի կամրջի մոտ, ըստ ԽՍՀՄ ԳՇ քարտեզի, սահմանը հենց գետով է:
Այլ կերպ ասած, ռուսները, որ առաջնորդվում են իրենց իսկ ԳՇ քարտեզներով, շատ լավ գիտեին, որ օգնում են ադրբեջանցիներին դրոշ տեղադրել ՀՀ տարածքում», -գրել է նա:
Հիշեցնենք՝ երեկ համացանցում տարածվել են այն կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես են ազերիները փորձում ռուս խաղաղապահների հետ դրոշ տեղադրել ՀՀ տարածքում։
[339b2ef86318359772087488657e6e73.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Այնուամենայնիվ Շվեդիայում մեկնարկել է սեքսի առաջնությունը
Տեղեկությունն այն մասին, որ Շվեդիայում սեքսը ճանաչվել է որպես սպորտաձև, պարզվել է, որ չի համապատասխանում իրականությանը,...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...