Մալին պահանջել է երկրից անհապաղ դուրս բերել ՄԱԿ-ի առաքելությունը
Մալիի արտաքին գործերի նախարար Աբդուլայե Դիոպը ուրբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է դուրս բերել Մալիում գտնվող ՄԱԿ-ի բազմամասնագիտական ինտեգրված կայունացման առաքելությունը (Մինուսմա):
Միաժամանակ, նշում է լրատվամիջոցը, Դիոպը մերժել է առաքելության մանդատի փոփոխման բոլոր տարբերակները, որոնք առաջարկել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Մալիի նախարարը մատնանշել է Մինուսմայի «ձախողումը» իր երկրում անվտանգության խնդիրների լուծման գործում:
Ըստ RFI-ի՝ Անվտանգության խորհրդում Դիոպի հայտարարությունը զարմացրել է որոշ դիվանագետների, որոնք հավաքվել էին քննարկելու ՄԱԿ-ի առաքելության մանդատի երկարաձգման հարցը։ Իր դեմարշով աֆրիկացի նախարարը վերջ է դրել մտքերի այս փոխանակմանը, հաղորդում է ռադիոկայանը։
Նմանատիպ հոդվածներ
Երասխի մետաղաձուլարանի մասին ՀՀ ՇՄՆ-ի պարզաբանումը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարության
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտ...
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են
Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հու...
Ադրբեջանը թիրախավորված կրակ է վարել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ս...