Աշոտյանին ձերբակալել են, որ հանրության ուշադրությունը շեղեն․ Խամոյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ձերբակալելը քաղաքական է, որով փորձ է արվելու հանրության ուշադրությունը շեղել բոլոր այդ գործընթացներից: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Այս քաղաքական հետապնդումները պարոն Աշոտյանի նկատմամբ վաղուց են իրականացվում: Այս իշխանություններին ի վերջո հաջողվեց ազատությունից զրկել Աշոտյանին` մարդու, ով միջազգային հարթակներում բավականին լուրջ աշխատանք էր իրականացնում Հայաստանի և Արցախի համար: Նա պարբերաբար այցելում էր միջազգային կառույցներ, նաև նախկինում ձևավորված կապերի միջոցով պարբերաբար աշխատանքներ էր իրականացնում: Հետևություն կարող են անել, որ այդ աշխատանքն այս իշխանություններին պետք չէ: Այսինքն՝ նա խանգարող հանգամանք էր հանդիսանում այն ծրագրի իրագործման ճանապարհին, որով այսօր առաջնորդվում են այս իշխանությունները»,- ասել է Ագնեսա Խամոյանը:
Խամոյանի խոսքով՝ իշխանություններն առաջիկայում լուրջ գործընթացների են պատրաստվում.
«Այս պայմաններում շատ բնական է, որ իրենք ջղաձգված կլինեն: Բնական է, որ նրանք ամեն ինչ պետք է անեն քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, ճնշելու: Նրանք չեն էլ թաքցնում, որ առաջիկայում ծանր պրոցեսներ են սպասվում»:
Հիշեցնենք՝ այսօր՝ հունիս 16-ին, Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է
Նմանատիպ հոդվածներ
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...