18+ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կետերի ու դելֆինների սպանդ. սարսափելի ավանդույթ` Ֆարերյան կղզիներում
Դանիային պատկանող Ֆարերյան կղզիներում տեղի է ունեցել հարյուրավոր կետերի զանգվածային սպանդ: Տեղացիները, դանակներով զինված, լողափում սպանել են կենդանիներին, ինչի հետևանքով ջուրը դարձել է արնագույն: Տեղեկությունը հաղորդում է Daily Mail-ը` նշելով, որ այս ավանդույթն ունի հազարամյա պատմություն:
Ձկնորսները նավակներով շրջապատում են կետերին ու դելֆիններին՝ նրանց մղելով դեպի ծաղծաղ ջրեր, որտեղ էլ այնուհետև սպանում են նրանց
Հայտնի է, որ Ֆարերյան կղզիներում կետորսությունն արգելված չէ, սակայն բազմաթիվ բնապահպանական կազմակերպություններ պահանջում են վերջ տալ ավանդույթին:








































