Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալի՞ս էր․ ո՞նց է եղել հոկտեմբերի 27-ը․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը
Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալի՞ս էր, դրա համար սպանվեց, թե՞ կարող է՝ դուք էիք Մեղրին տալիս, դրա համար սպանվեց։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Ազգային ժողովում 2022 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում՝ դիմելով ընդդիմությանը։
«Բա ո՞նց է եղել հոկտեմբերի 27-ը: Եղել է այն, որ սենց սրճարաններում, այդ թվում՝ դահլիճում ներկա որոշ մարդիկ Նաիրիհունանյանների հետ խոսելիս ասել են՝ Վազգենն ա սաղ պրոբլեմը, էս երկրի բոլոր պրոբլեմների մեղավորն ա, այ որ Վազգենը չլինի... Իրենց կադրն էր, գիտեին թույլ կողմերը, որ կետերի վրա սեղմեն: Մեկը խմբակցություններից մեկի ղեկավարն էր, մյուսը՝ ԱԱԾ տնօրենը, որի աշխատակիցը զեկուցում էր, որ այսպիսի մի մարդ կա, ասում է՝ մտնելու եմ, գնդակահարեմ խորհրդարանում: Իսկ որտե՞ղ էր Սերժ Սարգսյանը 1999-ի հոկտեմբերի 27-ին, քաղաքում չէր:
Այդ ատելությունը նույն ձեւով ինչի՞ էիք գեներացնում Վազգեն Սարգսյանի դեմ: Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալի՞ս էր: Կամ եթե դուք Ղարաբաղը չէիք տալիս, Մեղրին ինչի՞ պետք է տայիք, որ Ղարաբաղը վերցնեք: Դուք Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակման թեմա նույնիսկ քննարկելով, ընդունել եք, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է»,- հայտարարել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Երասխի մետաղաձուլարանի մասին ՀՀ ՇՄՆ-ի պարզաբանումը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարության
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտ...
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են
Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հու...
Ադրբեջանը թիրախավորված կրակ է վարել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ս...