Կենտրոնական բանկը չի համարում, թե գնաճի դեմ պայքարն ավարտված է․ ՀՀ ԿԲ նախագահ
Կենտրոնական բանկը չի համարում, թե գնաճի դեմ պայքարն ավարտված է: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Անցյալ տարվա ընթացքում գնաճը պայմանավորված է եղել թե առաջարկով, թե պահանջարկով: Պահանջարկի հիմնական բաղադրիչը եղել է արտածին, այսինքն՝ մենք ունեցել ենք միջազգային այցելուների ներհոսք, որոնք պահանջարկ են ձևավորել Հայաստանի ապրանքների ու ծառայությունների նկատմամբ, որի հետևանքով մենք տեսնում ենք, որ նույնիսկ մինչև հիմա հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների գնաճը 8.7 տոկոս է: Ես փորձեցի տրամաբանորեն բացատրել, թե ինչո՞ւ է ԿԲ-ն ավելի զուսպ տոկոսադրույքն իջեցնելու պարագայում, որովհետև մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է»,-ասել է Գալստյանը:
Անդրադառնալով առաջարկի գործոններին՝ նա նշել է, որ անցյալ տարվա ընթացքում եղել է դրվագ, որ միջազգային ապրանքահումքային ապրանքներն ու բնամթերքը թանկացել են: Դրանով է պայմանավորված եղել դրամավարկային քաղաքականության ուղղությունն ու ընթացքը:
ԿԲ վերջին կանխատեսմամբ՝ 2023-ի տնտեսական աճը 6.9 տոկոս է:
«Սակայն պետք է հասկանանք, որ երկարաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում տնտեսությունը չի կարող հարատև աճել ավելի շատ, քան իր պոտենցիալն է»,-նշել է Գալստյանը:
Նմանատիպ հոդվածներ
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...