Հասարակություն
Գրեբենշչիկովին տուգանել են՝ Ռուսաստանի գործողությունները «ֆաշիսկական» որակելու համար
Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանը 50 հազար ռուբլու տուգանք է սահմանել անվանի ռոք երաժիշտ և պոետ Բորիս Գրեբենշչիկովի նկատմամբ:
Դատարանն այդ վճիռը կայացրել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները «ֆաշիստական» որակելու համար:
Գրեբենշչիկովն այդպես է անվանել Ռուսաստանի գործողությունները «9-րդ ալիք» իսրայելյան լրատվական ընկերությանը տված հարցազրույցում:
Գրեբենշչիկովը բազմիցս է հրապարակավ դատապարտել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, ինչի հետևանքով Ռուսաստանում նրա համերգները չեղարկվել են:
Նշենք, որ Բորիս Գրեբենշչիկովը բնակվում է արտասահմանում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0