Էրդողանի վերընտրվելը կտրուկ նախազգուշացում է ԱՄՆ-ի համար․ The Hill
Թուրքիայի նախագահի պաշտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելը կտրուկ նախազգուշացում է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներին՝ զգույշ լինել Թուրքիայի հետ, որն անկասկած տատանվում է Մոսկվայի հետ բարեկամության և Ուկրաինային աջակցության միջև ռուսների հետ պատերազմում: Այս մասին ասվում է The Hill-ի անդրադարձում։
Նշվում է, որ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կկառուցի իր՝ որպես ուժեղ մարդու համբավը, միաժամանակ Ռուսաստանի և Արևմուտքի միջև գրեթե չեզոք դիրք ձևավորելով։
Անդրադարձում ասվում է, որ ամերիկացիները պետք է զգույշ լինեն՝ Էրդողանին սիրաշահելով և փորձելով չվիրավորել նրան իր բռնապետական հակումների չափից դուրս քննադատությամբ, բայց նաև որոշակի հարգանք դրսևորեն նրա ցանկության նկատմամբ՝ միջնագիծ սահմանելու բուռն քաղաքական, դիվանագիտական և ռազմական հոսանքների հորձանուտում։ Ամերիկյան հարաբերությունները Թուրքիայի հետ մեծապես բարդանում են շուրջ 5,000 ամերիկացի զինվորականների, ամերիկյան ինքնաթիռների և նույնիսկ 50 միջուկային ռումբի առկայությամբ Թուրքիայի բազաներում։
Էրդողանը վարպետորեն խաղում է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև չմիավորման խաղը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միաժամանակ ջերմ մնալով նախագահ Ջո Բայդենի հետ: Ե՛վ Պուտինը, և՛ Բայդենը զգուշորեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ։ Ակնկալվում է, որ այժմ Էրդողանը կհաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
Նշվում է նաև, որ Թուրքիան առանցքային աշխարհագրական դիրք ունի. նա հսկում է մուտքը Սև ծով և վերահսկում նավերը, որոնք շարժվում են Ուկրաինայի նավահանգիստներ, ներառյալ՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմ։
Լրատվամիջոցը նշում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը Վաշինգտոնի համար ակնհայտորեն դժվարացրել է Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականության ուղղությունը փոխելը։ Այժմ, երբ Էրդողանը վստահ է, որ կմնա իշխանության ղեկին, Վաշինգտոնի համար սխալ կլինի թշնամանալ երկարամյա դաշնակցի հետ, որը դեռ կարող է օգտակար լինել: Այն փաստը, որ ամերիկյան միջուկային մարտագլխիկները դեռ պահվում են Թուրքիայի ներսում, ընդգծում է հարաբերությունների կարևորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...