Արսեն Թորոսյանը գնելուց մեկ տարի անց վաճառել է Նոր Հաճնի հողատարածքները. «Հետք»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը 2022թ. նոյեմբերին իր ազգական Արթուր Թորոսյանին է վաճառել դրանից մեկ տարի առաջ գնված Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քարաշամբ գյուղի երկու միավոր հողակտորը: Այս մասին գրել է «Հետքը»։
Նշվում է, որ Թորոսյանը հողատարածքներից մեկը 2 մլն 700 հազ. դրամով գնել է Քարաշամբի նախկին համայնքապետ Զորիկ Խլղաթյանից: Վերջինս համայնքը ղեկավարել է 24 տարի` 1996թ․-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 18-ը: Պատմության մասնագետ Զորիկ Խլղաթյանն այժմ Քարաշամբ գյուղի դպրոցի տնօրենն է:
Մյուս հողամասը, որի արժեքը կազմել է 12 մլն 300 հազ. դրամ, Արսեն Թորոսյանը գնել էր Զորիկ Խլղաթյանի եղբորորդուց` 25-ամյա (գործարքի ժամանակ) Հենրիկ Խլղաթյանից:
2022թ. գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Թորոսյանն ավելի շահեկան պայմաններով է վաճառել հողատարածքները: Մասնավորապես` հողակտորներից մեկը վաճառել է 6 մլն դրամով, մյուսը՝ 14 մլն դրամով:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 16-ին էլ Արսեն Թորոսյանի հայրը` Գևորգ Թորոսյանը, դուրս է եկել «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ից, որտեղ ուներ 80% բաժնեմաս: Այժմ ընկերության միակ բաժնետերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է` Սարգիս Թադևոսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...