Առ այսօր Փաշինյանը ոչ մի հետքայլ չի արել․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «կարևոր քայլ» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Անկարա։ Այս մասին նա ասել է թուրք լրագրողներին՝ Ադրբեջանից վերադառնալիս։
«Դրական արձագանքելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանը հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ իր երկրում։ Ես առիթ ունեցա հակիրճ շփվելու նրա հետ արարողության ժամանակ։ Ես իմ երախտագիտությունը հայտնեցի Թուրքիա ժամանելու կապակցությամբ»,- ասել է Էրդողանը։
Էրդողանը նաև «կարևոր» է որակել Հայաստանի վարչապետի խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ։
«Սակայն, ինչպես արդեն ասացի, Հայաստանում բացասական տրամադրություններ կան Փաշինյանի դեմ։ Եվ սա շատ, շատ կարևոր կետ է։ Առ այսօր Փաշինյանը ոչ մի հետքայլ չի արել»,- ասել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ Անկարան կշարունակի սերտ համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ թյուրքական աշխարհի միասնությունն ամրապնդելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...