Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակը՝ Մայամիի դատարանի մոտ, որտեղ պետք է անցկացվի Թրամփի դատավարությունը դաշնային մակարդակով

Մայամիի դատարանի շուրջ հավաքվել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները։ Նշենք, որ այստեղ պետք է տեղի ունենա Դոնալդ Թրամփի դատավարությունը։ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ երկրի նախկին…

Մայամիի դատարանի շուրջ հավաքվել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները։ Նշենք, որ այստեղ պետք է տեղի ունենա Դոնալդ Թրամփի դատավարությունը։ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ երկրի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել դաշնային մակարդակով։ 

Նրան մեղադրանք է առաջադրվել 38 կետով, այդ թվում՝ ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերի տիրապետում։ Թրամփին սպառնում է մինչև 400 տարվա ազատազրկում։ Թրամփը հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել գաղտնի նյութերի տիրապետման և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ։

 

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախկին նախագահը պաշտոնապես կալանավորվել է մինչև դատավարական լսումների ավարտը։ Նա արդեն ժամանել է դատարան։

Սպիտակ տունն արդեն հայտարարել է, որ գործող նախագահ Ջո Բայդենը «ոչ մի կերպ» ներգրավված չէ նախկին նախագահի դեմ մեղադրանքների մեջ և պաշտպանում է արդարադատության նախարարության որոշումների անկախությունը։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի գերագնահատեք, եթե ճանապարհը սենց չի կարող անցնել, նենց կանցնի․ Փաշինյանը՝ Տիգրանաշենի և մյուս անկլավների մասին

Մանուկ Բեյի պալատում Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Տիգրանաշենի և...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250