«Իշխան Սաղաթելյանի մասով մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անելը. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ իշխանափոխության ծրագրերին, նշել է.
«Իշխան Սաղաթելյանի մասով մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անելը, որովհետև նման քաղաքական գործիչ, կարծում եմ, քաղաքական դաշտում արդեն վաղուց գոյություն չունի»:
Ըստ Սիմոնյանի՝ գործընկերները Սաղաթելյանին առաջ են մղում՝ մինչև վերջ իրեն սպառելու համար, «ինքն էլ ուրախ-ուրախ, դեմքի հպարտ արտահայտությամբ գնում, իրեն, փոխաբերական ասած, ձորից քցում է։ Թող գնա, անի, քանի՞ անգամ»։
Սիմոնյանը նշել է, թե իր տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանն այլևս նրանց հետ կապ չունի։
Ըստ ԱԺ նախագահի՝ իրենց քննարկումներում առանձնապես չեն խոսում, թե իրենք ինչպես կընդունեն քայլերը.
«Մենք հենակետ ենք տեսնում Հայաստանի ժողովրդին։ Քանի դեռ ժողովուրդը հասկանում է, քանի դեռ կարող ենք բացատրել, մենք հանգիստ ենք։ Ինչ ուզում են, թող անեն։ Մենք ենք այդ ազատությունը տվել իրենց՝ այդ ամենը խոսելու։ Թող անեն։ Ուրախ ամառ իրենց»։
Նմանատիպ հոդվածներ
Սեւ ամպեր՝ Տիգրան Ավինյանի գլխի՞ն. քրեական վարույթ է սկսվել. «Հետք»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխ...
Ձերբակալում են Արմեն Աշոտյանին. փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, թե ձերբակալում են Արմեն Աշոտյանին: Փաստաբանը ֆեյսբուքյան էջում գրառման մեջ նշել է,...
Էրդողանը Twitter-ում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանից վերադառնալով, գրառում է արել Twitter-ում՝ դարձյալ տուրք տալով «մեկ ազ...
Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին. Ժոզեպ Բորել
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին: Այս մաս...