ԵՄ-ն մեծ հույսեր է կապում Հայաստանի և Ադրբեջանի բրյուսելյան հաջորդ հանդիպման հետ․ Բորել
Եվրոպական Միության առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մի մասն է, բայց այն չի կարող ամբողջությամբ փոխարինել գործընթացին։ Հայտարարել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:
Բորելի խոսքերով՝ միակ լուծումը դիվանագիտական տիրույթում է, կողմերը ցանկություն են հայտնել շարունակել բանակցություններն, իսկ հաջորդ հանդիպումը կայանալու է Բրյուսելում, որի հետ ԵՄ-ն մեծ հույսեր է կապում։
«ԵՄ-ն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ։ Եվ այդ նպատակով իրականացնում է թե՛ մարդասիրական բնույթի նախաձեռնություններ, թե՛ ուղղակի ջանքերով նպաստում է խաղաղությանն ուղղված բանակցություններին։ Մենք ներգրավված ենք նաև հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց գտնելու և նոր բախումներից հակամարտող կողմերին զերծ պահելու աշխատանքներում»,- ասել է Բորելը։
Բարձրաստիճան դիվանագետը նաև ասել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը հասանելիություն չունի Լաչինի միջանցքին։
Բորելը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում սոցիալ-տնտեսական իրավիճակը բավականին լուրջ է։ Ըստ նրա՝ այդ իսկ պատճառով վերջին 2 տարիներին ԵՄ-ն իրականացրել է տարբեր նախաձեռնություններ՝ տեղի բնակիչներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, արդեն հատկացվել է 70 միլիոն եվրո։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը թիրախավորված կրակ է վարել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ս...
Երասխի մետաղաձուլարանի մասին ՀՀ ՇՄՆ-ի պարզաբանումը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարության
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտ...
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են
Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հու...