Ավինյանի գործով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում դեռևս չի հարուցվել. Դատախազություն
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է Քննչական կոմիտե: Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Խոսքն այն վարույթի մասին է, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու կողմից ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից:
«Վերադաս դատախազի որոշման հիման վրա քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է Քննչական կոմիտե, որտեղ ներկայում կատարվում է նախաքննություն։ Քրեական վարույթի շրջանակում որևէ անձի նկատմամբ դեռեւս չի հարուցվել քրեական հետապնդում»,– ասել է Խաչատրյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սեւ ամպեր՝ Տիգրան Ավինյանի գլխի՞ն. քրեական վարույթ է սկսվել. «Հետք»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխ...
Ձերբակալում են Արմեն Աշոտյանին. փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, թե ձերբակալում են Արմեն Աշոտյանին: Փաստաբանը ֆեյսբուքյան էջում գրառման մեջ ն...
Էրդողանը Twitter-ում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանից վերադառնալով, գրառում է արել Twitter-ում՝ դարձյալ տուրք տալ...
Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին. Ժոզեպ Բորել
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին: Այս մաս...