Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Պրիազովյե» նավի վրա
Սևծովյան նավատորմի «Պրիազովյե» նավի վրա արագընթաց նավերով Ուկրաինայի զինված ուժերի կողմից անհաջող հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ նավը ապահովում էր Սև ծովում «Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» գազատարների անվտանգությունը։
«Հարձակումը հետ է մղվել այս գիշեր, բոլոր նավակները ոչնչացվել են ռուսական նավի ստանդարտ սպառազինության կրակից», - ընդգծել են գերատեսչությունում։
Նշվում է նաև, որ զոհեր չեն եղել, իսկ «Պրիազովյե» նավը չի տուժել։
Նմանատիպ հոդվածներ
Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրե...
ՀՀ տարածքում տեղադրված ադրբեջանական դրոշը հեռացվել է․ «Հայկական ժամանակ»
Հայկական կողմի գործադրած ջանքերի շնորհիվ ՀՀ տարածքում տեղադրված ադրբեջանական դրոշը հեռացվել է: Այս մասին հայտնում է «Հայ...
Ադրբեջանն ԱԹՍ է կիրառել Կապանի դիրքի վրա․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրա...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ հայտարարություն է տարածել, որ հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգ...